Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ «Լիվերպուլ»-ը, չնայած մրցաշարային աղյուսակում ներկայիս 4-րդ հորիզոնականին, ունի բոլոր շանսերը Պրեմիեր լիգայում հաղթանակ տանելու համար: Մերսիսայդցիները հիմա ունեն 56 միավոր և 3 միավորով զիջում են երկրորդ տեղում ընթացող «Արսենալ»-ին:
«Մրցաշարային աղյուսակի վերին հատվածում անզիջում պայքար է ընթանում, որին մասնակցում է նաև «Լիվերպուլ»-ը: Նրանք առավելություն ունեն այս պայքարում, քանի որ նրանց համար սա միակ մրցաշարն է, որին մասնակցում են:
Հուսով եմ, որ այս պայքարը կպահպանվի մինչև մրցաշրջանի ավարտը, չէ՞ որ այդպես այն մի այն հետաքրքիր կլինի: Հաղթանակի հասնելու հնարավորություն կլինի այն ժամանակ, երբ ստաբիլ խաղ կցուցադրես»,- Վենգերի խոսքերն են մեջբերում բրիտանական լրատվամիջոցները:









































