Грузия Online-ի փոխանցմամբ՝ ACT հետազոտական ու խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանի բնակչության հիմնական մասի համար սովորական է դարձել տանը մնալը։ Արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանի բնակչության 80 տոկոսն ազատ ժամանակն անց է կացնում տանը։
Ազատ ժամանակ հյուր է գնում բնակչության միայն 13 տոկոսը, իսկ ռեստորաններ, սրճարաններ և համերգներ՝ ընդամենը 2 տոկոսը։
Հետազոտության հեղինակները դժվարանում են բացատրել, թե արդյո՞ք այդ ամենը պայմանավորված է երկրի տնտեսական գործոններով թե այլ պատճառներով։ Միևնույն ժամանակ նրանք, հաշվի առնելով համաշխարհային տենդենցները, նշում են, որ դրանում որևէ զարմանալի բան չկա։ Զարգացած երկրներում արդեն իսկ սկսել են մտահոգվել, թե ինչպես մարդկանց հեռացնեն հեռուստացույցների ու համակարգիչների առջևից։









































