Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Մարտի 1-ի հարցերով հանձնաժողով չստեղծելն իշխանության համար ավելի անբարենպաստ է լինելու. ՀԱԿ անդամ (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման հետ հույսեր է կապում: Փետրվարի 28-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ տեղյակ չէ՝ ինչու ժամանակին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Մարտի 1-ի հանձնաժողովի կողմից հղած հրավերը և չի ներկայացել հարցաքննությանը: Ջհանգիրյանը նկատեց՝ խոսքը հավանաբար ոչ թե հանձնաժողովին ներկայանալուն է վերաբերում, այլ նրան, որ ՀԱԿ-ը ժամանակին հանձնաժողովում մասնակից չի ունեցել, իսկ Կոնգրեսն այն ժամանակ իրապես թեկնածու չի ներկայացրել՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

«Գուցե այդ պահը բաց եմ թողել, որովհետև այդ ժամանակ գտնվել եմ հայտնի վայրերում, ինձ թվում է՝ հարգելի պատճառներով, բայց տեղյակ էլ չեմ, որ գնացել են նաև մյուս նախագահները՝ երկրորդ, երրորդ։ Կարծում եմ այդ դեպքում հրավերը խիստ խտրական է և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել՝ չընդունելով այդ հրավերը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե՝ իշխանափոխությունը կարող է դառնալ մարտիմեկյան դեպքերի բացահայտման միակ միջոց, Ջհանգիրյանն արձագանքեց, որ վեց տարի է՝ որևէ հանցագործություն չի բացահայտվել, եթե հետևել են, թե ովքեր են դատապարտվել, ապա տեղյակ կլինեն՝ մոտ 90 քաղաքացի, որոնք շարժման ներկայացուցիչներ են, երկու ոստիկան՝ ձևական դատապարտված, ովքեր համաներմամբ ազատվել են, մի 15-16 թալանչիներ, որ սադրիչ խմբերի կազմում իրականացրել են հարակից տարածքների թալանը, գողությունը և այլն:

«Ստացվում է՝ բոլոր դատապարտվածները քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են, և մինչ օրս որևէ մեկը քաղաքական հանցագործության համար չի դատապարտվել, բայց մենք չեմ ասում՝ մեղադրում ենք իշխանությանը: Ես առայժմ հույս ունեմ, որ իշխանությունն իր մեջ քաղաքական համարձակություն կգտնի. ի վերջո, այս կերպ առաջ շարժվել հնարավոր չէ, Հայաստանի նման երկիրը չի կարող ոտքերը ծանրաձողերի կպած առաջ շարժվել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ իշխանության համար Մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող հանձնաժողով չստեղծելն ավելի անբարենպաստ է լինելու, քան ստեղծելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում