«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին ներողություն է խնդրել իր թիմակիցներից:
Հիշեցնենք, որ ՉԼ 1/8 եզրափակիչում կայացած «Օլիմպիակոս»-ի դեմ խաղից հետո («Յունայթեդ»-ը պարտվել էր 2:0 հաշվով) Վան Պերսին հայտարարել էր, որ թիմակիցները խանգարում են իրեն՝ խաղադաշտում հաճախ զբաղեցնելով իր տեղը:
Daily Mirror-ի տեղեկություններով՝ հոլանդացին ներողություն է խնդրել թիմակիցներից և նշել, որ իր խոսքում քննադատություն չկար:







































