Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Սերբիայի իրավապահ մարմիններն անցկացրել են համակարգված օպերացիա՝ կեղծ բաժնետոմսերի, պարտատոմսերի, ներդրումային այլ գործիքների վաճառքով զբաղվող միջազգային ընդհատակյա ցանցը վերացնելու համար՝ հաղորդում է BBC-ն:
Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է շուրջ 120 մարդ, այդ թվում՝ ցանցի ենթադրյալ ղեկավարները:
Հանցագործները ստեղծել են կեղծ ընկերություններ, որոնց միջոցով վաճառել են կեղծ արժեթղթեր: Ընդ որում՝ նրանք օգտագործել են ներդրումային իսկական ընկերությունների պորտալները: Միայն Մեծ Բրիտանիայում ցանցի անդամների գործողությունների հետևանքով նյութական վնաս է կրել շուրջ 1000 մարդ:










































