«Վեստ Բրոմվիչ»-ի հարձակվող Նիկոլյա Անելկան այսօր պատժվել է, հաղորդում է Daily Mail-ը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ֆուտբոլիստին արգելել է մասնակցել Պրեմիեր լիգայում իր թիմի առաջիկա 5 հանդիպումներին` հակասեմական ժեստի համար, որով նա տոնել է ազգային առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում խփած գոլը (3:3):
Ֆրանսիացին միաժամանակ տուգանվել է նաև 80 հազար ֆունտ ստեռլինգով:









































