Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

ԱԺ-ում որոշ ելույթներ Նաիրա Զոհրաբյանի մոտ լվացվելու ցանկություն են առաջացրել

Ազգային ժողովում մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կարող է որպես մարտի մեկի հարցերով նախորդ հանձնաժողովի անդամ՝ գնահատական տալ հանձնաժողովին և կատարված աշխատանքների ծավալին:

«Երեկ, երբ հերթագրվածներին տեսա, ակնհայտ էր՝ ով ինչ է ասելու, և անակնկալներ չեղան: Այո, մեծամասնության որոշ ներկայացուցիչների ելույթներում ճիշտ և ողջախոհ դիտարկումներ եղան, սակայն որոշ ելույթներ այնքան էին նողկալի, ստորաքարշությամբ և բթամտությամբ շաղախված, որ լվացվելու ցանկություն եղավ: Այո, հանձնաժողովի առջև դրված հիմնական խնդիրներից մեկը զոհվածների մահվան հանգամանքները ճշտելն է և մեր տրված եզրակացությունը՝ պետք է անդրադառնալ հասարակությանը մտահոգող հարցերից մեկին, թե ում գործողությունների հետևանքով է վրա հասել մահը. հանձնաժողովը չի պատասխանել այս հարցին»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ սովորաբար արխիվ չի պահում, բայց, բարեբախտաբար, այս անգամ իր մոտ պահպանվել են նախորդ հանձնաժողովի եզրակացության թե նախնական, թե վերջնական տեքստերը, ընդ որում՝ ԲՀԿ առաջարկով դրանք տրամագծորեն փոխվել են:

Խմբակցության քարտուղարի խոսքով՝ կգա առիթը, երբ այդ մասին բաց և հրապարակային կխոսեն, հիմա չի ցանկանում խոսել: Զոհրաբյանը կարծում է, որ պետք չէ այս դեպքում վախենալ քաղաքական ձևակերպումից՝ այդ հարցը և քաղաքական է, և իրավական, և սոցիալական և, որ նույնպես կարևոր է՝ բարոյական, ուստի կարծում է, որ պիտի ընդառաջեն իրենց գործընկերների առաջարկին, տան հնարավորություն՝ բաց քննարկելու բոլոր հարցերը, իսկ մնացած խնդիրները, ըստ Զոհրաբյանի, նպատակ ունեին շեղելու:

«Խնդիրը հստակ է՝ կա հնարավորություն, շանս՝ օգտագործելու ԱԺ կարևորագույն գործիքներից մեկը: Ի՞նչն է մեզ խանգարում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Մենք բաց ենք՝ մասնակցելու, քննարկելու այդ հանձնաժողովում ցանկացած հարց, այդ թվում՝ իշխանության կլիենտների, իշխանության բալանսի վրա նստած թերթոնների հարցերը բաց և հրապարակային քննարկելու, մենք որևէ խնդրից վախենալու առիթ չունենք:

Առաջարկում եմ հանձնաժողովի աշխատանքը քսանչորս ժամ լինի բաց, բոլոր հարցադրումները տրվեն, և մենք փորձենք ստանալ հանրությանը այսօր հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Պետք չէ զբաղվել դեմագոգիայով՝ չգիտեմ՝ ցավ չփորփրենք, հարազատներին ցավ չպատճառենք: Այս դեմագոգիկ ելույթներն են հենց ցավ պատճատում, հարազատներին պետք է տալ հստակ պատասխան՝ ով է կրակել իր որդուն, ով՝ ամուսնուն: Մնացածը դեմագոգիա է, որ ինձ մոտ, որպես ՀՀ քաղաքացի, առաջացրեց նողկանք»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու իր գործընկերների առաջարկին:

ԲՀԿ-ն միանշանակ միացել է ստորագրահավաքին: Զոհրաբյանը կոչ արեց բոլորին, ում համար կարևոր է ստանալ այս հարցի պատասխանը, միանալ իրենց նախաձեռնությանը: Ի վերջո, խորհրդարանն ունի գործիք՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, ուրեմն՝ ի՞նչ խորհրդարանական լսում:

«Ընկերներ, ի՞նչ եք քննում, եթե քննեիք, այսօր գոնե մի փոքր դրական տեղաշարժ կունենայինք այս հարցում: Շատ պարզ հարցադրում է դրված»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում