Մեծ Բրիտանիայում եվրախորհրդարանական ընտրությունների նախաշեմին Brexit անվամբ կուսակցություն է ստեղծվել։ Դրա առաջնորդ Նայջլ Ֆարաժը տեղի իշխանություններին մեղադրում է անհաջող քաղաքականություն վարելու մեջ։ Նրա պնդմամբ՝ կառավարության վերջին շաբաթների աշխատանքը ժողովրդավարության նկատմամբ ամենամեծ դավաճանությունն է երկրի պատմության ընթացքում։










































