Tuesday, 17 05 2022
Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը
18:51
Վիկտոր Օրբանը հինգերորդ անգամ դարձել է Հունգարիայի վարչապետ
18:42
Բայդենի վարչակազմում տարաձայնություններ են ծագել ՉԺՀ-ից ներմուծման մաքսերի առիթով. Reuters
Պետք է տարանջատել քաղաքացիական անհնազանդությունը խուլիգանությունից. Արթուր Հովհաննիսյան
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
Ուղիղ. «Դիմադրության շարժման» բողոքի գործողությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Ռուսաստանը դուրս Է գալիս Բալթիկ ծովի պետությունների խորհրդից
18:24
Մալիի իշխանությունները հաղորդել են զինվորական հեղաշրջման փորձը կանխելու մասին
Ինչն է հետաձգել հայ-ադրբեջանական մոսկովյան հանդիպումը. Իրանում և դրա շուրջ «ջերմացող» իրավիճակ
Կարևորը թիմային ոգին է, որ կա բռնցքամարտի հավաքականում. Կարեն Գիլոյան
Փաշինյանի՝ ՀԱՊԿ գործընկերներին «շշպռելը» պրակտիկ հետևանքներ չի ունենա
18:09
Թալիբները ցրել են Ազգային անվտանգության, Ազգային հաշտության խորհուրդները եւ արձակել խորհրդարանը
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարած կառավարական պատվիրակությունը վաղը մեկնում է Իրան
18:03
Մալիում զինվորական հեղաշրջման փորձ են կանխել
Վրաստանի եկամուտներն զբոսաշրջությունից շարունակում են աճել
Առաջարկվում է ավելացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափերը
Երկրաշարժ Հայաստանում․ զգացվել է Տավուշի մարզի մի շարք գյուղերում
17:51
Չինաստանում միկրոավտոբուսն ընկել Է գետը
17:50
Գերմանիան շարունակում Է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Բերբոք
Ռուսաստանում ավելի քան 61 միլիոն ներքին զբոսաշրջիկներ են սպասվում 2022 թվականին
ՍԴ նախագահն ընդունել է Սերբիայի դեսպանին
Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը դատապարտեն բռնության ցանկացած ձև, որը բխում է 2 կողմից էլ․ ԵՄ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի նամակին
17:40
Թուրքիան ակնկալում է, որ Պուտինը կայցելի Անկարա
Եվրամիության հետ վիզաների ազատականացումը, տևական, բայց հնարավոր գործընթաց է․ Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել խիստ կարևոր է
Sperasoft-ը գալով Հայաստան՝ Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք
17:20
ԱՄՆ-ն վերացրել է Կուբայի նկատմամբ որոշ սահմանափակումներ
17:18
Եղանակը Հայաստանում – Մայիսի 18, 2022
Խաչատուրովի որդին ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
«Ռեկորդային․ 400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018-ի հեղափոխության ամենաթեժ օրերին»․ Դանիել Իոաննիսյան
ՀՀ-ում ԱՄէ դեսպանությունում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել շեյխ Նահյանի մահվան կապակցությամբ

«Ագենտների պայմանավորված պատերազմը». Ապրիլյան քառօրյան միջազգային դավադրությո՞ւն էր, թե՞ պետական դավաճանություն

«Եղել է նախագիծ՝ հանձնել տարածք մեծ զոհերով և կանգնեցնել պատերազմը այն պահին, երբ արդեն հանձնած է, ու հայտարարել, որ չենք վերցնի, որովհետև ավելի մեծ զոհեր կտանք։ Այս մեխանիզմը աշխատեցվեց»։

Լրացավ 2016 թվականի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների երրորդ տարելիցը։ Այս իրադարձությունները հայտնի են որպես Ապրիլյան քառօրյա պատերազմ, և ընդունված է ասել, որ սա ամենախոշոր ռազմական բախումն էր հայ-ադրբեջանական շփման գծում 1994 թ. մայիսին Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև Զինադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո։ Բայց կարևոր է շեշտել, որ սա ոչ թե պատահականորեն բռնկված պատերազմ էր, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված ու մանրակրկիտ հաշվարկված ռազմական լայնածավալ ագրեսիա, որը սկսվեց 2016 թ. ապրիլի 1-2-ի գիշերը՝ այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնից վերադառնում էին համապատասխանաբար Երևան և Բաքու։ Սա մտածված ու ռազմաքաղաքական լուրջ հաշվարկների վրա հիմնված ագրեսիա էր՝ պատերազմական գործողությունների ակնհայտ տարրերով, սակայն ադրբեջանական կողմը մինչ օրս որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկվել սրա համար, որևէ պատժամիջոց չի կիրառվել նրա նկատմամբ, ու պատերազմի հետևանքներն էլ չեն վերացվել։ Քառօրյա պատերազմի հետ կապված մյուս կարևոր հարցն այն է, որ այս իրադարձությունների ու դրանց հետ փոխկապակցված քաղաքական գործընթացների որոշ դրվագներ մինչ օրս շարունակում են մութ մնալ մեր հանրության համար, և դա թույլ է տալիս շատերին զարգացնելու ներքին դավաճանության կամ միջազգային դավադրության, պայմանավորվածության մասին այն վարկածները, որոնք սկսեցին ակտիվորեն շրջանառվել Քառօրյա պատերազմից անմիջապես հետո։

https://www.president.am/files/pics/2016/05/16/17454.jpg

Ապրիլյան խոշտանգումներն ու Վիեննայի մոռացված օրակարգը

Եթե ոչ բոլորը, ապա առնվազն հայ հանրությունը և հատկապես արցախահայությունը, թալիշցիները շատ լավ են հիշում, թե ինչ վայրագություններ են գործել Արցախի Պաշտպանության բանակի սահմանապահ ուժերի դեմ նետված ադրբեջանական հատուկջոկատայինները թե՛ հայ դիրքապահների, թե՛ խաղաղ բնակիչների նկատմամբ։ Զինվորական համազգեստ հագած ադրբեջանցի բարբարոսները տանջում, կտտանքների էին ենթարկում գերի ընկած հայ զինվորներին, կտրում նրանց գլուխները, խոշտանգում մարմինները։ Թալիշում ադրբեջանցի դիվերսանտները, սպանելով տարեց մի զույգի՝ Վալերա Խափլանյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել են նրանց ականջները։ 2017 թ. օգոստոսի դրությամբ հայկական կողմը 359 հայց էր ներկայացրել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին։ Բացի այդ, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը մի քանի արժեքավոր զեկույցներ է ներկայացրել այս թեմայով, սակայն մինչ օրս այս գործընթացում առաջընթաց չկա, և կարելի է ասել, որ ո՛չ հստակ իրավական գնահատական է տրվել 2016 թ. ապրիլին ադրբեջանական զինուժի իրականացրած գործողություններին, խոշտանգումներին, ոչ էլ վերացվել են Քառօրյա պատերազմի հետևանքները։ Ասելով Ապրիլյան պատերազմի հետևանքների վերացում՝ նկատի ունենք ոչ թե ինչ-որ վերացական գործողություններ, այլ այդ իրադարձություններից մոտ 40 օր անց՝ մայիսի 16-ին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ գումարված բարձր մակարդակի գագաթաժողովի շրջանակներում ընդունված և համաձայնեցված շատ կոնկրետ մեխանիզմները, որոնք հայտնի են իբրև Վիեննայի համաձայնություններ կամ պայմանավորվածություններ։ Այս պայմանավորվածությունները, սակայն, վաղուց արդեն առաջնահերթություն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների օրակարգում։

Տարօրինակ հանգամանքներ

Քառօրյա պատերազմի հետ կապված մյուս բաց հարցը դավադրության կամ դավաճանության վարկածն է, որն ապրիլյան իրադարձություններից հետո լայնորեն տարածված էր հայ հանրության շրջանում։ Հայ քաղաքագետներն ու վերլուծաբանները մինչ օրս էլ խոսում են դրա մասին։ Ըստ այս վարկածի՝ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եղել է գաղտնի պայմանավորվածություն սպասվող իրադարձությունների մասին, իսկ դրա հիմնական նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը կամ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» կյանքի կոչելն էր, որը պետք է տեղի ունենար ադրբեջանական զինուժի կողմից հայկական որոշակի տարածքներ գրավելուց հետո։

Բայց ծրագիրը խափանվել է հայ դիրքապահների անձնազոհության և հերոսական դիմադրության շնորհիվ։ Բերվում են այս վարկածը հիմնավորող որոշակի փաստարկներ, նշվում են մի շարք տարօրինակ փաստեր։ Օրինակ՝ հետախուզությունը չի զգուշացրել զինված ուժերի հրամանատարությանը Ադրբեջանի կողմից ծրագրվող լայնածավալ հարձակման մասին, կամ եթե տեղեկացրել է, այդ տեղեկությունը զարմանալիորեն չի հաղորդվել սահմանապահ ուժերին։ Մոտ երկու ամիս անց համացանցում հայտնվեց հայկական հենակետերից մեկի դիտորդների կողմից ապրիլի 1-2-ի գիշերը նկարահանված մի տեսանյութ, որը կրկին լուրջ հարցեր առաջացրեց՝ խորացնելով կասկածները նշված ուղղությամբ։

https://kafkassam.com/wp-content/uploads/manvel.png

Պայմանավորված պատերազմ՝ հստակ մեխանիզմով

Տեսանյութի տարածումից քանի օր անց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Անալիտիկոն» հանդեսի կազմակերպած քննարկմանը սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ «սա ագենտների պատերազմ է՝ պայմանավորված»։ Քաղաքագետը փաստել է, որ մեր զինվորների 70-80 տոկոսը զոհվել է հարձակման առաջին ժամերին՝ ապրիլի 1-2-ի գիշերը, խրամատներում։ Մանվել Սարգսյանի կարծիքով, սակայն, այս մութ պատմության մեջ ներքաշված է եղել ոչ միայն Մոսկվան, այլև միջազգային մյուս ազդեցիկ խաղացողները, այսինքն՝ դա եղել է «միջազգային խառնակչություն»։ Փորձագետը համոզված է, որ եղել է նախապես համաձայնեցված նախագիծ, մեխանիզմ, որը գործարկվել է Քառօրյա պատերազմի ընթացքում։

«Իհարկե, դա եղել է քաղաքական, միջազգային ավանտյուրա։ Բոլորը դեր խաղացել են՝ և՛ եվրոպացիք, և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները։ Նպատակը շատ դժվար է պարզել։ Միայն իրենք կարող են իմանալ, որովհետև սա չի վերջացել, հենց այսօր էլ Մոսկվայում ինչ-որ փուլ է գնում, բոլորն էնտեղ են (դրանից մի քանի օր անց՝ հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը, – Ա. Ս.): Շատ էական էին ադրբեջանցի էքսպերտների նյութերը, որոնք իրենք էլ առաջին իսկ օրվանից սկսել են փաստեր տալ իրենց կողմից, որոնք պատասխան չունեն, չեն հասկանում՝ սա ի՞նչ է։ Եվ ավելի լայն կարելի է նայել՝ ինչ է կատարվում։ Եվ եթե ամփոփենք՝ կտեսնենք մի կարևոր բան՝ ի՞նչ են ասում, ընդհանրապես Հայաստանի իշխանությունների կոնցեպտը ո՞րն է՝ որ եղել է լայնածավալ պատերազմ, մեր զինվորները կանգնել են, թե չէ թուրքերը նստած կլինեին Ստեփանակերտում։ Դա պատերազմից հետո հենց Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ որ սա էր նպատակը, մենք պայքարել ենք, տվել ենք զոհեր, և այս անպիտան հողերը պետք չի վերցնել, որովհետև կտանք ավելի շատ զոհեր: Սա է, որը ինքնին արդեն ահագին բաներ բացում է այս պատերազմից։ Ստեղծվել է մի մեխանիզմ, պարզ աշխատանք՝ Ադրբեջանը վերցնում է ինչ-որ տարածքներ, ընդ որում՝ մեծ զոհերով։ Զինվորների 70-80 տոկոսը նույն գիշերն է մահացել խրամատներում։ Սա շա՛տ կարևոր բան է։ Իսկ պաշտոնյաներն այլ կերպ են ներկայացնում՝ ասելով, թե մենք ուզել ենք հետ վերցնել ու տվել ենք էդքան զոհ։ Ահա մի մութ տեղ, կարևորագույն տեղ՝ ինչո՞ւ են էդպես ասում։ Անգամ բերել են այլ՝ «авторитетный» մարդկանց, ասել են՝ կրկնեք այդ թեզը, ասեք, որ զոհերը եղել են մեր փորձից։ Բայց մենք մի զոհ էլ չենք տվել հետ գրավելուց։ Գիտեք բոլորդ՝ ահագին պոստեր հետ ենք գրավել, ոչ մի զոհ չի եղել։ Բայց տեսեք՝ ի՞նչ են ասում բոլորը։ Այսինքն՝ չի կարելի պոստերը հետ վերցնել, կլինեն զոհեր։ Այստեղից արդեն պարզվում է, որ եղել է նախագիծ՝ հանձնել տարածք մեծ զոհերով և կանգնեցնել պատերազմը այն պահին, երբ արդեն հանձնած է, ու հայտարարել, որ չենք վերցնի, որովհետև ավելի մեծ զոհեր կտանք։ Այս մեխանիզմը աշխատեցվեց։ Ո՞վ է աշխատեցրել՝ ես չգիտեմ։ Ո՞վ ի՞նչ մասնակցություն է ունեցել՝ ես չգիտեմ։ Գիտեմ՝ չեմ ասում. իմաստ չունի։ Ամեն մեկդ կարող եք իմանալ դա։ Բայց այս մեխանիզմը փորձարկվեց», – մեկնաբանել էր Մանվել Սարգսյանը՝ ավելացնելով, որ այս տեղեկություններից բացի՝ կան նաև մեծ քանակությամբ այլ փաստական նյութեր, որոնք կրկին վկայում են ենթադրյալ դավադրության մասին։ Մասնավորապես՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցների հարցազրույցները։

«Նրանք չեն կարողանում հասկանալ, ասում են, որ պոստերը դատա՛րկ ենք վերադարձրել։ Դատա՛րկ, էնտեղ մարդ չկար։ Ամսի 5-ին, երբ պատերազմը կանգնեցվել է, բոլոր պոստերը եղել են դատարկ։ Կանգնեցվել է, հետո իրենք եկել են, մտել։ Սա փաստ է։ Այս մեխանիզմը երևի ամենաահավոր բանն է, որովհետև սա կարող է լինել փորձարկում և կարող է անընդհատ աշխատել»։

Ինչո՞ւ դադարեցվեց պատերազմը հօգուտ Ադրբեջանի

ՌԱՀՀԿ տնօրենն այս համատեքստում մատնանշել է մեկ այլ կարևոր հանգամանք, որը կրկին շատ լուրջ հարցեր է առաջացնում։ Խոսքը ապրիլի 5-ին ռազմական գործողությունները ռուսական կողմի պահանջով կամ խնդրանքով դադարեցնելու մասին է։

Այս երեք տարվա ընթացքում բազմաթիվ փորձագետներ ու զինվորականներ են խոսել այդ մասին՝ ասելով, որ ռազմական գործողություններն ըստ էության դադարեցվեցին այն ժամանակ, երբ հայկական զինուժը անցել էր հակահարձակման և պատրաստվում էր հետ բերել կորցրած դիրքերը։ Ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Հայկական կողմն այդ պայմանավորվածության շրջանակներում ներկայացնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Տարակուսելին այստեղ, որոշ փորձագետների կարծիքով, այն էր, որ Մոսկվա ադրբեջանական կողմի հետ բանակցելու և պայմանավորվելու մեկնեց ոչ թե Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը, այլ ՀՀ ԶՈՒ շտաբի պետը՝ ռուսական իշխող շրջանակների հետ իր սերտ կապերով ու ռուսասիրական հայացքներով հայտնի Յուրի Խաչատուրովը։

«Այդ մեխանիզմը շատ շուտ բացահայտվեց, և սկսեցին խոսել, որովհետև իշխանությունները չկարողացան կարևորագույն հարցերի պատասխանը տալ ո՛չ հանրությանը, ո՛չ բանակին՝ ինչո՞ւ եք կանգնեցրել պատերազմը հօգուտ Ադրբեջանի։ Մինչ օրս այս հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս», – ասում է Մանվել Սարգսյանը։

 «Մակալլանս տվե՛ք»

Ի դեպ, Խաչատուրովի անվան հետ կապված կա մեկ այլ հայտնի պատմություն, որը լայնորեն տարածված է ժողովրդի շրջանում։ Որքանո՞վ է այն լուրջ, որքանո՞վ է հավաստի՝ ոչ ոք չի կարող ասել, քանի որ մինչ օրս այս վարկածը հաստատող լուրջ փաստեր ի հայտ չեն եկել։ Իսկ պատմությունը (լեգենդը) հետևյալն է։ 2016 թ. ապրիլի 1-ի երեկոյան Խաչատուրովը կառավարության անդամներ Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Լոքյանի և Զորիկ անունով մեկ այլ պաշտոնյայի հետ բիլիարդ է խաղացել իրեն պատկանող «Էյֆեր» բիլիարդի սրահում։ 18։30-ին սրահ է մտել Խաչատուրովի օգնականը և զեկուցել, թե հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է ադրբեջանական զինուժի լայնամասշտաբ տեղաշարժ:

Խաչատուրովը, սակայն, կարգադրել է ուշադրություն չդարձնել: Խաչատուրովի օգնականը նույնատիպ զեկույցներ է ներկայացնում նաև հետագա ժամերին՝ ասելով, թե հետախուզությունը պնդում է, որ պետք է հայտարարել համար առաջին տագնապ և զինվորներին հետ քաշել առաջնագծից, որպեսզի հրետակոծման ժամանակ զոհեր չունենանք։ Սակայն Խաչատուրովը կրկին հրամայել է ոչինչ չձեռնարկել և ժամը մեկ զեկուցել իրեն, թե ինչ է կատարվում։ Հետո խփել է իր վերջին հաղթական գնդակը և Կարեն Ճշմարիտյանից պահանջել պարտված՝ «Մակալլան» բրենդի վիսկին։

https://www.tert.am/cache_image/news_images/887/2659134_1/30223533_1648486008575189_745273555_o-770x510.jpg

Պետական դավաճանություն եղե՞լ է

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ Քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանում երբևէ հետաքննություն չի վարվել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք տեղի է ունեցել պետական դավաճանություն, և ովքե՞ր են Ապրիլյան պատերազմի օրերի կորուստների համար հանցավոր անփութության պատասխանատուները։

«Ապրիլի առաջին օրերը պաթոսով նշելու փոխարեն` Հայաստանի ղեկավարները պարտավոր են առկա հարցերին պատասխաններ տալ և դադարեցնել անգույն ու դատարկ հռետորաբանությունը, որն իրականում առանձին վերցված և առանց համալիր մոտեցման ոչինչ չարժե», – գրել է Մարտիրոսյանը։

https://img2.newsinfo.am/big/NkXzZHWIyB.jpg

Ստեղծել հետաքննական հանձնախումբ

Նույն հարցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բարձրացրեց ֆրանսահայ քաղաքագետ, Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ Կայծ Մինասյանը՝ առաջարկելով Ազգային ժողովում կազմել հատուկ հետաքննական հանձնաժողով, որը կպարզի, թե ովքե՞ր են պատասխանատու Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի արդյունքների համար՝ և՛ լավ, և՛ վատ իմաստներով։ Ֆրանսահայ փորձագետի կարծիքով՝ եթե հայկական կողմից որևէ պատասխանատու կա, ապա դա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, որին պետք է առաջին հերթին կանչել, որպեսզի իր տեսակետը ներկայացնի հետաքննական հանձնաժողովին և ժողովրդին։

«Կարծում եմ՝ Քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքները, հարազատները պետք է պահանջեն, որ մեկը պետք է հաշիվ տա։ Ո՞վ է պատասխանատու Քառօրյա պատերազմում հայերի լավ և վատ արդյունքների համար։ Եթե ինչ-որ պատասխանատու կա, ապա դա Սերժ Սարգսյանն է, որին, իբրև ընդհանուր հրամանատարի, պետք է առաջինը կանչել, որպեսզի հետաքննական հանձնաժողովին և ժողովրդին ներկայացնի իր տեսակետը։ Կարծում եմ՝ ընտանիքները պետք է Ազգային ժողովից պահանջեն խորհրդարանական հետաքննության հանձնախումբ ստեղծել Քառօրյա պատերազմի մասին, որ իմանանք, թե ովքե՞ր են պատասխանատուները, որովհետև նախորդ իշխանությունները այնքան թուլացրին պետությունը, այնքան թալանեցին, այնքան գող կար իրենց իշխանության մեջ, որ իրենց պատճառով մեր զինվորները չունեին անհրաժեշտ հանդերձավորում ու սպառազինություն՝ թե՛ իրենց կյանքը և թե՛ սահմանն ու Հայրենիքը պաշտպանելու համար։ Եվ կարծում եմ, որ մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է անդրադառնա այս հարցին։ Հարգելով Քառօրյա պատերազմի հերոս նահատակների ընտանիքների արժանապատվությունը՝ կարծում եմ, որ Ազգային ժողովը պետք է ստեղծի և մշակի այդ հետաքննական հանձնախումբը։ Այս հանձնախումբը պետք է ուսումնասիրի բոլոր փաստերը և տեղեկագիր պատրաստի՝ ասելով, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ ավելի հեռու գնալու, թե՞ ոչ», – առաջարկեց Կայծ Մինասյանը։

 Հ Գ

Երեկ՝ ապրիլի 2-ին, լրագրողները Եռաբլուրում փորձել են խոսեցնել Սերժ Սարգսյանին այս թեմայով։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե «Ձեզ անընդհատ մեղադրում են Ապրիլյան քառօրյայի համար, ասում են՝ դա Ադրբեջանի հետ պայմանավորված պատերազմ էր»։ Ի պատասխան՝ երրորդ նախագահն ասել է. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում