Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ամերիկացիները Ադրբեջանին կզինեն, ռուսները՝ մեզ․ Հայաստանն ու Ադրբեջանը դառնում են Սառը պատերազմի բևեռներ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դ․ Տոնոյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանն առաջիկայում «բազմաթիվ և բազմաքանակ» սպառազինություն է ձեռք բերելու։ Անշուշտ, զինված ուժերի սպառազինումը, համալրումը ժամանակակից զինատեսակներով շարունակական և անհրաժեշտ գործընթաց է, բայց այս հարցն առավել հետաքրքրական է դառնում միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո՝ ստանալով քաղաքական որոշ նրբերանգներ։

ԱՄՆ-ՌԴ դիմակայությունն ու սպառազինությունների մրցավազքը

Խոսքը ԱՄՆ-ի և Ռուսաստանի ահագնացող դիմակայության և մեր տարածաշրջանում այս երկու գերտերությունների միջև գնալով ավելի սրվող մրցակցության մասին է։ Այս հանգամանքն ավելի ակնհայտ դարձավ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությունից հետո։ Բաքվում և Երևանում ունեցած իր հանդիպումների, ասուլիսների և հարցազրույցների ժամանակ Բոլթոնը խոսել է Ադրբեջանին և Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հնարավորության մասին։ Սակայն փորձագետների կարծիքով՝ ավելի հավանական է առաջին հերթին Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին ամերիկյան որոշ զինատեսակներ վաճառելը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, մասնավորապես՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և մեր երկրում Ռուսաստանի զգալի ազդեցության հանգամանքը, և մյուս կողմից՝ այն, որ ի տարբերություն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, որոնք Բոլթոնի բնորոշմամբ՝ «բարձր առաջնահերթություն են Վաշինգտոնի համար», ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն։ Բացի դրանից՝ Ադրբեջանը աշխարհագրական և աշխարհաքաղաքական ավելի մեծ կարևորություն ունի Արևմուտքի համար։ Սրան գումարվում է Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը։ Իսկ ԱՄՆ-ի և Իրանի ներկայիս դիմակայության և Իրանի դեմ Թրամփի սկսած արշավի պայմաններում Ադրբեջանի նշանակությունն առավել արդիական է դառնում Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի համար։ Եվ  այս իրավիճակում Թրամփի կառավարությունը փորձելու է խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ, եթե, իհարկե, իրենց հաջողվի շրջանցել կամ սառեցնել Ադրբեջանին ուղղակի օգնության հատկացումը արգելող հայտնի 907-րդ բանաձևը։

Ամերիկացիները՝ Ադրբեջանին, ռուսները՝ մեզ

Ըստ որոշ փորձագետների՝ եթե Ադրբեջանն իսկապես թեքվի դեպի Ամերիկա, և ամերիկացիները ամրապնդեն իրենց ներկայությունը Ադրբեջանում, այդ դեպքում Ռուսաստանն էլ ավելի շատ է շեշտը դնելու Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացման վրա՝ հայկական կողմին տրամադրելով հարձակողական զինատեսակներ և փորձելով հակակշռել ԱՄՆ-ի աճող ազդեցությանը տարածաշրջանում։ Բայց այս դեպքում հարց է առաջանում, թե ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների խորացմանն ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, որը համարվում է Ադրբեջանի «ռազմավարական գործընկերը»։ Այս հարցն առայժմ տեսական է, բայց ակնհայտ է, որ Բաքուն ներքաշվում է իր համար շատ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ փորձելով խուսանավել մի կողմից հարևան Իրանի և  Միացյալ Նահանգների ու Իսրայելի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և ինչ-ինչ քաղաքական, ֆինանսական օգուտներ ստանալ։

Բաքվի խորամանկ խաղը

Փորձագիտական շրջանակներում վաղուց հայտնի ու փորձված ճշմարտություն է այն, որ Ապշերոնի բռնապետական ռեժիմը, օգտվելով Իրան-Իսրայել հակամարտությունից, իր տարածքը հատկացնում է որպես յուրօրինակ հարթակ հակաիրանական գործողությունների համար։ Թերևս դրանով է բացատրվում Բաքվին զինելու իսրայելցիների շահագրգռությունը։ Նույն մարտավարությունն Ալիևը այժմ փորձում է կիրառել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Այլ հարց է, որ իբր թե Իրանի դեմ գործողությունների համար նախատեսված զենքը Ադրբեջանը նախապատրաստում է ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ գործողությունների համար։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե Թրամփն ու իր «պրագմատիկ» թիմակիցները, որոնց համար զենքի վաճառքը արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթ ուղղություններից մեկն է, ավելի սկզբունքային կլինե՞ն իսրայելցիներից և հաշվի կառնե՞ն 907-րդ բանաձևի ժամանակավոր չեղարկման մասին Բուշ կրտսերի 2002 թ․ հրամանի այն կետը, որ Ադրբեջանին օգնության տրամադրումը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին, և Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:

Ավելի լավ է՝ մեր կործանիչներն ունենանք

Այս համատեքստում կարևոր է նաև այն հարցը, թե ի՞նչ զինատեսակներ կարող է ԱՄՆ-ն առաջարկել ադրբեջանցիներին: Մինչ այդ, սակայն, անդրադառնանք հայկական բանակին անհրաժեշտ զինատեսակներին, որոնք պիտի ձեռք բերվեն առաջիկայում։ Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ դժվար է պատասխանել հարցին, թե ի՞նչ զինատեսակներ են այսօր հետաքրքրում Հայաստանին և հատկապես ո՞ր զինատեսակների կարիքն ունեն ՀՀ զինված ուժերը, որովհետև դա, ի վերջո, ռազմական գաղտնիք է։ Բայց պարզ է, որ նոր զինատեսակները ձեռք են բերվելու Ռուսաստանի կողմից տրամադրված նոր՝ 100 մլն դոլարանոց «ռազմական վարկի» շրջանակներում։ Եվ հնարավոր է, որ Հայաստանը Ռուսաստանից գնի նաև միջոցներ օդուժի համար, մասնավորապես՝ Սուխոյ Սու-30 կործանիչներ։ Սակայն այս գործարքը, ըստ Ներսիսյանի, կապ չի ունենալու 100 մլն դոլարանոց վարկի հետ։

Ռուսաստանից Սու-30 կործանիչ ձեռք բերելու հարցն արդեն բավական ժամանակ է քննարկվում հայկական մեդիափորձագիտական դաշտում։ 2017 թ․ նոյեմբերին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ․ Նահապետյանը որոշ փակագծեր բացեց նոր գնումների մասին՝ ասելով, որ ՀՀ ԶՈւ-ն ավիացիոն ռեսուրսներով զինելու կարիք ունի։ Այդ թեմայով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը առանձին հոդված հրապարակեց։ Այս տարվա ամռանը արդեն նոր կառավարության ղեկավար Ն․ Փաշինյանը ակտիվացրեց քննարկումներն այս հարցի շուրջ՝ լուսանկարվելով Երևանի Էրեբունի ավիաբազայում և հրապարակելով այդ լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում։ Մինչ օրս, սակայն, պաշտոնական տեղեկատվություն չի եղել այս մեքենաների գնման շուրջ բանակցությունների մասին։ Նմանատիպ կործանիչներ ունենալը, իհարկե, թանկ հաճույք է։ Փորձագետների գնահատմամբ՝ մեկ կործանիչը ամբողջական փաթեթով կարժենա մոտ 50 մլն դոլար: Սակայն Լ․ Ներսիսյանի խոսքերով՝ ՀՀ ՊՆ ղեկավարը մի քանի անգամ ասել է, որ Հայաստանն ուզում է սեփական օդուժն ունենալ։ Իսկ այս մտադրության վրա ազդում են երկու գործոններ։ Առաջինը, Հայաստանի տարածքում գտնվող ռուսական կործանիչները, ըստ Ռուսաստանի հետ պայմանագրի, պիտի պաշտպանեն Հայաստանի օդային տարածքը, բայց նրանք չեն ստանձնել պարտավորություն միջամտելու, եթե ռազմական գործողություններ սկսվեն արցախյան ճակատում։ Երկրորդը, Սու-30-ը իր հնարավորություններով էապես գերազանցում է Էրեբունիի ավիաբազայում գտնվող ՄԻԳ-29 կործանիչներին։

Ի դեպ, որպես հավելում այս թեմային՝ նշենք, որ ըստ որոշ աղբյուրների՝ Շվեդիան է պաշտոնական Երևանին առաջարկել ձեռք բերել Սաաբ մակնիշի JAS-39 «Գրիպեն» կործանիչներ։

Կփորձեն Հայաստանից ետ չմնալ

Ռազմական փորձագետ Լ․ Ներսիսյանը հենց այս համատեքստում է դիտարկում այն հարցը, թե ի՞նչ զինատեսակներ կարող են ադրբեջանցիները գնել ԱՄՆ-ից։ Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվեն Սու-30 կործանիչներ՝ դա մեծ հիստերիա կառաջացնի Բաքվում, և Ադրբեջանն իր բոլոր ջանքերը կգործադրի որևէ երկրից Սու-30-ի նմանօրինակը կամ այլ տեսակի կործանիչներ հայթայթելու և Հայաստանից «ետ չմնալու» համար։ Կարող են Ամերիկայից գնել, օրինակ, Ֆ-16 կործանիչներ կամ դրանց իսրայելական մոդիֆիկացիան։ Բայց Ներսիսյանն ընդգծեց, որ դա հեշտ գործարք չէ, որովհետև Բոլթոնի ասածները դեռևս բավարար հիմք չեն ենթադրելու, որ ԱՄՆ-ը զենք կվաճառի Ադրբեջանին, քանի որ նախ պետք է շրջանցել 907-րդ բանաձևը և այդ որոշումն անցկացնել Կոնգրեսում։

Բայց կան որոշ միտումներ, որոնք կարող են նպաստել ԱՄՆ-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը, քանի որ զենքերի լոբբին այսօր շատ ուժեղ է ԱՄՆ-ում, և Թրամփի վարչակազմը փորձում է դուրս մղել Ռուսաստանին սպառազինության ավանդական շուկաներից։ Փորձագետը քիչ հավանական է համարում այն, որ Ադրբեջանը կփորձի բալիստիկ հրթիռներ գնել ԱՄՆ-ից, քանի որ ադրբեջանցիները վերջին շրջանում Բելառուսից գնել են «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, իսկ Իսրայելից՝ LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:

«Տրամաբանորեն Ադրբեջանը ավիացիայից բացի՝ այլ բան չունի գնելու ԱՄՆ-ից, եթե, իհարկե, դա պարզապես քաղաքական գործարք չէ»,- նշեց Ներսիսյանը։

Տարածաշրջանի բևեռացումը

Ադրբեջանի նախագահ Ալիևը մի քանի օր առաջ Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանից մոտ 5 մլրդ դոլարի արժողությամբ զենք-զինամթերք գնելու մասին պայմանագրերն արդեն կատարվել են։ Այս տեսանկյունից հետաքրքիր է, թե ինչպե՞ս կվերաբերվի Մոսկվան ամերիկացիների հետ Ալիևի սիրախաղին։ Պատասխանելով հարցին՝ Լ․ Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ կա իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ։ Դրանցից մեկը տարածաշրջանի բևեռացումն է․ «Հայաստանն ու Ադրբեջանը դառնում են Սառը պատերազմի բևեռներ։ Կողմերը սկսում են աջակցել այս դաշնակիցներից յուրաքանչյուրին, և ցավոք, սա այնքան էլ լավ սցենար չէ, թեև դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ։ Ըստ այս սցենարի՝ երկու գերտերությունները կփորձեն լուծել իրենց հարցերը, օրինակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հաշվին։ Սա այնքան էլ լավ սցենար չէ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ դեպքում Հայաստանը կարող է մեծ քանակությամբ ռուսական զենք ստանալ»։

Մյուս սցենարով ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են մրցակցել Ադրբեջանին զենք վաճառելու համար։ Կա նաև երրորդ տարբերակը, ըստ որի՝ ԱՄՆ-ը որևէ տեսակի զենք չի մատակարարի Ադրբեջանին։

Զենիթահրթիռային համալիրներ, պահեստամասեր

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջիկա գնումներին՝ Հայաստանն արդեն օգտագործել է 2015-16 թթ․ Ռուսաստանի կողմից տրամադրված «ռազմական վարկը» 200 մլն դոլարի չափով՝ ձեռք բերելով տարբեր զինատեսակներ և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետներ, Իգլա-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն: Իսկ 100 միլիոնանոց վարկի օգտագործումը դեռ նոր է սկսվել։ Եվ բացի դրանից՝ կան որոշ տեղեկություններ, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են 100 մլն դոլարի չափով ևս մի վարկային համաձայնագիր ստորագրելու շուրջ։ Իսկ նախորդ վարկով, ըստ մեր զրուցակցի, հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից ձեռք կբերի «Տոռ-Մ2» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրներ։ «Տոռ»-երի մասին մի անգամ խոսել են «Զինուժ» հաղորդման ընթացքում։ Հնարավոր է, որ «ռազմական վարկով» գնվեն նաև այլ տեսակի սպառազինություն, և պարտադիր չէ, որ դրանք լինեն ամբողջական զինատեսակներ։ Կարող են գնվել հայկական զինուժի ենթակայության տակ գտնվող տարբեր զինատեսակների, զինտեխնիկայի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր։

«Հայկական բանակի տրամադրության տակ գտնվող զինտեխնիկայի բազմաթիվ միավորներ արդիականացման և կապիտալ վերանորոգման կարիք ունեն։ Այսինքն՝ կարող է ձեռք բերվել տարբեր բաների լայն շրջանակ։ Կարող են լինել և՛ կապի միջոցներ, և՛ պահեստամասեր, և՛ ինչ-որ նոր զինամթերք, օրինակ՝ հակատանկային միջոցներ։ Կարող են նաև գնվել նոր կատեգորիայի հրթիռներ՝ նախկինում արդեն ձեռքբերված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար։ Առայժմ դժվար է կանխատեսել»,- ավելացրեց Լ․ Ներսիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում