Ֆինլանդիայի մայրաքաղաքը օտարերկրացիների ներդրումներ կատարելու համար Եվրոպայի ամենագրավիչ քաղաքներից երկրորդն է: Այս վարկանիշային աղյուսակը կազմել է fDi Intelligence պարբերականը, որը Financial Times միջազգային թերթի ստորաբաժանումներից է:
«Հելսինկին կարողացել է հայտնվել երկրորդ հորիզոնականում`շնորհիվ այն բանի, որ այժմ ներդրողներ գրավելու ջանքերը կենտրոնացված են: Ուշադրության կենտրոնում են գիտական հետազոտությունները և ինովացիաները, ինչպես նաև տեխնոլոգիապես բարձր սթարթափերը»,- նշում են փորձագետները:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Լոնդոնն է` «արագ աճող շուկայի և արտասահմանից բավական շատ ներդրողներ ներգրավելու շնորհիվ»:
Երրորդ տեղում է Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքը, որտեղ հետաքրքված ներդրողների համար ապահովվում է «փափուկ վայրէջքը»:









































