Thursday, 25 06 2026
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Հեղափոխական «էքսպերիմենտներ»՝ Արցախում. Ընտրական ֆալստարտ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները: Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում են ոչ այնքան արցախցիների քվեները ստանալու, որքան՝ Երևանի համակրանքը շահելու նպատակով։ Ընտրական այս ֆալստարտն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Մի կողմից՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ վերստին չի հավակնելու իր պաշտոնին, ինչը «ժառանգորդի» համար պայքարն ուժեղացրել է հենց ԼՂՀ քաղաքական էլիտայի տարբեր սեգմենտների միջև, մյուս կողմից՝ ոմանց մոտ առաջացել է համակարգը փոխելու իրական մտադրություն կամ գայթակղություն։

Արցախում տիրող «տաք» ներքաղաքական իրավիճակն արդյունք է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության։ Հայաստանում կամ Արցախում ոմանց մոտ առաջացավ հեղափոխությունը Ստեփանակերտ «արտահանելու» ցանկություն։

Բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանի թիմը կանխեց այդ տրամադրությունները՝ թերևս գիտակցելով, որ առաջնագիծը հեղափոխական ցնցումների ենթարկելու շռայլությունը նման է արկածախնդրության։

Իհարկե, Հայաստանի իշխանությունն իր այս ռացիոնալ քաղաքականության հարցում այնքան էլ հետևողական չեղավ, ինչի դրսևորումներից մեկը խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկու հայկական պետությունների էլիտաների միջև առաջացած հակադրությունն էր, որն, ի դեպ, կարևոր ազդակ է Արցախում ընտրական ֆալստարտի համար։

Արցախում ներքաղաքական ակտիվությունն ինքնին բացասական երևույթ չէր լինի, եթե ոմանք չփորձեին դրա վրա «տաքացնել» իրենց ձեռքերը։ Ասենք՝ միանգամայն ոչ համարժեք է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությունը՝ ստորագրահավաքի միջոցով Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ շնորհելու օրակարգով։ Արցախի Հանրապետության դեինստիտուցիոնալիզացիայի նման փորձը ստվերելու է առաջիկա ընտրությունների քաղաքական նշանակությունը ու կասկածի տակ է դնելու ԼՂՀ ապագա իշխանության լեգիտիմությունը։ Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Արցախի «մարզացման» նախաձեռնությունը մեծապես վնասում է բանակցային գործընթացում հայկական կողմի մարտավարությանը։

Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան նոր քաղաքականությունը միտված է Արցախի սուբյեկտության մեծացմանը ու նրան բանակցային գործընթացի լիարժեք սուբյեկտ դարձնելուն։ Եթե այդ համատեքստում որոշ ուժեր հանդես են գալիս Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ, ապա ակամայից հզոր փաստարկ են տալիս Բաքվին՝ վերջինիս համար ալիբի ստեղծելով Փաշինյանի օրակարգը մերժելու համար։

Մեր քաղաքական ուժերը պետք է կարողանան կոնսենսուս ձևավորել Արցախի հարցում ու Հայկական երկրորդ հանրապետությունը չդարձնեն իրենց ինքնահաստատման կամ հեղափոխական «էքսպերիմենտների» հարթակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում