Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Սեսկ Ֆաբրեգասը դիմել է անշարժ գույքի գործակալություն, որպեսզի վաճառի Լոնդոնի իր բնակարանը: Marca-ի հաղորդմամբ Ֆաբրեգասյ այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլիստը շուտով կտեղափոխվի Բարսելոն և պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ:
Աղբյուրի հավաստմամբ` այսօր իսպանացին պետք է հանդիպեր լոնդոնյան ակումբի ղեկավարների հետ և քննարկեր իր տեղափոխության հարցը:








































