Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ինքը կլքի Մադրիդը, եթե Ժոզե Մոուրինյոն հեռանա ակումբից: Այս մասին հաղորդում է Sunday Mirror-ը:
«Մոուրինյոն մնում է «Ռեալ»-ում, այդ պատճառով կմնամ և ես: Եթե Ժոզեն գնար «Չելսի», ապա ես էլ կհեռանայի ակումբից: Կտեղափոխվեի «Մանչեսթեր Սիթի»: Այո, եթե ես հեռանամ Իսպանիայից, ապա անկասկած կգնամ Անգլիա, բայց ոչ Լոնդոն. այն ինձ դուր չի գալիս:
Սակայն հիմա այս բոլոր խոսակցություններն անիմաստ են. Մադրիդում ենք և՛ ես, և՛ Մոուրինյոն: Հաջորդ մրցաշրջանում մեր թիմն ավելի ուժեղ է լինելու»,- ասել է Ռոնալդուն ու հավելել, որ իրենք պարտավոր են նվաճել հաջորդ տարվա Չեմպիոնների լիգայի գավաթը:









































