Հովհաննես Թումանյանի թանգարանում /Մոսկովյան 40/ ՀՀ ԿԳՆ-ի, Լեզվի պետական կոմիտեի և «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ տեղի ունեցավ «Թելադրություն» նախագիծը։ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ զանգվածային, տարբեր տարածքներում միաժամանակյա ընթացող միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները գրում են թելադրության նույն տեքստը։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել միջոռացմանը՝ անկախ տարիքից և հայերենի տիրապետման մակարդակից: Այս տարի նախագիծը ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով ավելի շատ քաղաքներ և երկրներ: Նախագծին միացել են Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերը, Երևանը, Արցախի հանրապետությունը։ Նախագծին են միացել նաև Ռուսաստանը՝ իր հայաշատ քաղաքներով, Բելառուսը, Գերմանիան, Չեխիան և Շվեյցարիան։ Թելադրություն են գրելու դպրոցներում, համալսարաններում, թանգարաններում։ Նախագծի շրջանակներում սպասվող նշանակալի իրադարձություններն են՝