Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» Գյումրիում ոչ-ոքի 1:1 խաղաց «Շիրակի» հետ: Հյուրերից հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը, իսկ երկրորդ կեսում «Շիրակին» պարտությունից փրկեց Արամ Մուրադյանը:
Այս խաղից հետո «Շիրակը» 28 միավորով 6-րդ տեղում է: «Ալաշկերտն» էլ 37 միավորով առայժմ երկրորդ հորիզոնականում է:










































