Բժիշկները 71-ամյա շոտլանդուհի Ջո Քեմերոնի մոտ հայտնաբերել են նոր մուտացիա․կինը հազիվ է ցավ զգում կամ ցնցում ունենում:
Բացահայտումը քրոնիկ ցավերի նոր բուժման հույս է արթնացրել՝ հաղորդում է Reedus-ը:
Կինը վիրահատությունից հետո վերականգնման կուրս է անցել։ Բժիշկները զարմաքով հայտնաբերել են, որ հիվանդը գրեթե ցավ չի զգացել․ նա երբեք ցավազրկող դեղամիջոց չի օգտագործել։ Բացի դրանից, անսպասելի իրավիճակներում նա երբեք խուճապի չի մատնվում։ Նույն հատկություններով օժտված է նաև նրա որդին։ Երիտասարդ տղան երբեք ցավազրկող չի օգտագործում և հաճախ է բերանը վառում տաք ըմպելիքի պատճառով, քանի որ ցավ չի զգում։

Կնոջ ԴՆԹ-ում երկու մուտացիա է հայտնաբերվել, դրանք պատասխանատու են ցավի և անհանգստության համար և բարձրացնում են երջանկության հորմոնը և վերքերի վերականգնման արագությունը։ Սակայն այդ մուտացիան վատ ազդեցություն ունի մարդու հիշողության վրա։ Գիտնականները որոշել են հետազոտել այդ նոր գենը և օգտագործել այն քրոնիկ հիվանդությունների բուժման համար նոր անալգետիկներ ստեղծելու գործընթացում։








































