Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը իր ելույթում հայտարարեց. «Հիմնական բանավեճը հետևյալն է. օտարերկրյա ՏՏ ընկերությունները, որոնք ավելի քան 5 տարի գործում են կոնկրետ ոլորտում, կարողանան իրենց դուստր ընկերության միջոցով օգտվել պետական աջակցությունից ՀՀ-ում՝ ստանալով հարկային արտոնություններ»:
Պատգամավորը ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացրեց մի շարք մտահոգություններ:
Նա հավելեց, որ սկսնակ ընկերությունները կկորցնեն նաև իրենց մասնագետներին, ինչը ռիսկեր է առաջացնելու նրանց հետագա գործունեության համար:
«Այս օրենքը ինստիտուցիոնալ ներդրողների մասին չէ, նրանց պետք է առանձին, թիրախային քաղաքականության միջոցով խթանել և հրավիրել Հայաստան»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, թե միամտություն է կարծել, թե ինստիտուցիոնալ ներդրողը գալու է Հայաստան միայն այն պատճառով, որ այստեղ եկամտահարկը կազմում է 10 տոկոս:
Մանրամասները՝ տեսանյութում:









































