Շոտլանդացի դերասան Ջեյմս Մաքէվոյը որոշել է բարեգործությանը նվիրաբերել «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ կրած իր վերնաշապիկը, որի վրա այլ աստղեր ինքնագիր են թողել: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Ինչպես նշում է դերասանը, 10 դոլարի չափով նվիրատվություն կատարելու դեպքում ակցիայի մասնակիցները հնարավորություն կունենան խաղարկության ժամանակ շահել վերնաշապիկը: Կլինեն նաև լրացուցիչ մրցանակներ:
Կուտակված գումարը կօգտագործվի քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար:
Միտքը հղացել է Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ, երբ գետնին ընկած մի գրիչ է գտել: Դերասանի խոսքերով՝ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

https://www.instagram.com/p/Buw1GK7Fz8U/?utm_source=ig_embed








































