Ըստ 24tv.ua կայքի՝ մարիխուանայի օգտագործումը մասամբ օրիինական է աշխարհի 30 երկրում, իսկ այլ 14 երկրերում այն օգտագործում են բժշկության մեջ։
Իսկ արդյո՞ք այն Հայաստանում օրինականացնելը երբևէ հավանական կլինի։ Այս հարցը տարատեսակ կարծիքներ է առաջացնում հասարակության շրջանում։ «Առաջին լրատվական»- հարցում անցկացրեց քաղաքացիների հետ, հասկանալու համար, թե նրանք ինչպես են վերաբերվում այս հարցին։









































