Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Արսենալ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը նշել է, որ արդյունքն անարդարացի է: Ֆուտբոլիստի կարծիքով` թիմն առնվազն ոչ-ոքիի էր արժանի:
«Իհարկե, հիասթափված եմ արդյունքից: Սակայն մենք չենք կարող դժգոհ լինել մեր ցուցադրած խաղից:
Կարծում եմ` թիմն առնվազն ոչ-ոքիի էր արժանի: Մենք բավականաչափ գոլային պահեր ենք ստեղծել «Արսենալ»-ի դարպասի մոտ: Մանավանդ երկրորդ խաղակեսում: Պետք է մոռանանք այս ցավալի պարտության մասին»,- ասել է ֆուտբոլիստը:






































