Sports Direct News-ի փոխանցմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ի 30-ամյա պաշտպան Բակարի Սանյան, այնուամենայնիվ, կլքի «Էմիրեյթս»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Սանյայի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:«Զինագործներ»-ն այդպես էլ նոր համաձայնագիր չառաջարկեցին ֆուտբոլիստին: Բակարին ստիպված է նոր ակումբ ընտրել:
Սանյան շահավետ երկու առաջարկ է ստացել` Միլանի «Ինտեր»-ից և «Գալաթասարայ»-ից: Չնայած շրջանառվող տրանսֆերային լուրերին, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ շուտով Սանյային նոր պայմանագիր կառաջարկվի:
Ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված ՊՍԺ-ն, «Մոնակո»-ն, ռուսաստանյան ակումբ, որի անունը չի հրապարկվում:









































