ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Telemundo-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, թե որ երկրներում է Վաշինգտոնը մտադիր իշխանափոխություն իրականացնել։
Նրա խոսքով՝ ԱՄՆ մտադիր է գործել այնպես, ինչպես Վենեսուելայի տարածքում, Կուբայում և Նիկարագուայում։
«Հույս ունեմ, որ այդ երկրներից յուրաքանչյուրում հասկանում են՝ ավտորիտարիզմը, որը պարտադրվել է, անհրաժեշտություն չէ»,-ասել է Փոմփեոն՝ նշելով, որ ժողովուրդը կսատարի ԱՄՆ-ին իշխանափոխության պարագայում։









































