Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հաջող մրցաշրջան է անցկացնում:
Չիլիացի մասնագետը հիշել է Մադրիդի «Ռեալ»-ում աշխատանքը` 2009/10թթ մրցաշրջանում, որտեղից հեռացվելուց հետո գլխավորել էր իսպանական մեկ այլ ակումբ` «Մալագա»-ն:
« «Ռեալ»-ում աշխատանքային առաջին ամսից հետո հասկացա, որ հեռացվելու եմ: Դա պայմանավորված էր անհամաձայնությունների հետ, որոնք ծագել էին իմ և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև»,- Marca-ն մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:








































