Ալմաթիի ոստիկանությունը ձերբակալել է տենգեի արժեզրկման դեմ չթույլատրված ցույցի մի քանի տասնյակ մասնակցի, հայտնում է INTERFAX-ը:
Գործակալության տվյալներով՝ ակցիայի 50 մասնակիցներին դիմավորել են հարյուրավոր ոստիկաններ:
Ղազախստանի պետական արժույթի արժեզրկման ֆոնին սոցիալական խնդիրների սրվելուց դժգոհ ցուցարարները փորձել են քանդել ցանկապատն ու մտնել Հանրապետության պալատի դիմացի հրապարակ, բայց ոստիկանները կանխել են նրանց:
Ավելի ուշ ցուցարարները երթ են սկսել Դոստիկ պողոտայով: Բողոքողները, որոնց թիվն աճել է՝ հասնելով մինչև 100-ի, բացականչել են՝ «Առա՛ջ, Ղազախստան»:










































