Թերթի տեղեկություններով՝ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ընդդիմության հանրահավաքներից առաջ միայն. «Համաձայն «ավանդույթի», երեկվա հանրահավաքից առաջ ևս վճարվել էր գործարանի աշխատակիցների 1 ամսվա աշխատավարձը (գործարանը պարտք է 5 ամսվա աշխատավարձ): Դա տեղի է ունեցել, երբ պարապուրդի մեջ գտնվող գործարանի մի խումբ աշխատակիցներ գնացել են գործարան, հանդիպել ղեկավարությանը և հայտնել, որ եթե իրենց աշխատավարձերը 2 օրում չվճարեն, նախ երթով գնալու են նախագահական նստավայր և այնտեղ բողոքի ակցիա անեն, իսկ արդյունքի չհասնելու դեպքում ամբողջ աշխատակազմով երթով միանալու են հունիսի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Իհարկե, մեկ ամսվա աշխատավարձը, ինչպես «Նաիրիտի» աշխատակիցներն են պնդում, վերջին 5 ամսվա ընթացքում կուտակված կոմունալ վճարումների մի մասն էլ չի փակում, բայց այդ կերպ ղեկավարությունը փորձում է աշխատակիցներին հետ պահել կտրուկ գործողություններից»,- գրում է «ՀԺ»-ն:
Թերթն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել է «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանից, ով ասել է, որ աշխատավարձերի վճարումը հանրահա-վաքների հետ որևէ կապ չունի, և երբ որ հնարավորություն է լինում գումար հայթայթել, իրենք աշխատավարձը վճարում են:










































