Ֆրանսիայում դատավորը չի արգելել կինոթատրոններում կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ սեքս-սկանդալի մասին ֆիլմի ցուցադրումը, գրում է Associated Press-ը։
Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի Grace a Dieu ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Կինոնկարը ֆրանսիացի քահանա Բեռնար Պրեյնատի մասին է, որին 1980-1990-ականներին տասնյակ տղաների բռնաբարության մեջ են մեղադրել։
Պրեյնատի փաստաբանների խոսքով՝ ֆիլմում մեղադրանքները ներկայացվում են որպես փաստեր, ուստի այն պետք է արգելվի, քանի որ հաշվի չի առնում և չի հարգում անմեղության կանխավարկածը։ Իսկ դատավորը կարծիքով՝ կինոնկարում հիշեցնում են, որ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ․ դա արդեն բավական է։








































