Այս տարի Սիրահարների օրն ԱՄՆ-ում սպասվում է 2009-ից ի վեր շոկոլադի ամենաբարձր վաճառքը, ինչը վկայում է ամերիկյան էկոնոմիկայի վերականգնման մասին` հաղորդոմ է Bloomberg-ը:
Քաղցրավենիքի ազգային ասոցիացիայի կանխատեսումների համաձայն` փետրվարի 14-ին քաղցրավենիքի վաճառքը 2013 թ. համեմատ կաճի 1.9 %-ով՝ հասնելով մինչև 1.57 միլիարդ դոլարի: Ասոցիացիայի մամլո քարտուղարի խոսքերով` շոկոլադի չափաբաժինը կկազմի այս գումարի 75 %-ը:
Փորձագետներն ակնկալում են, որ ամերիկացիները 2014 թ. Սուրբ Վալենտինի օրը նվերների վրա կծախսեն միջինը 133.91 դոլար, ինչը 2.2 %-ով ավելի է 2013 թ. համեմատ:







































