Իսպանիայի մրցավարական հանձնաժողովը երկրի Արքայական գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչ` «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել Անտոնիո Միգել Մատեու Լաոսին, հաղորդում է Marca-ն:
Ընդգծենք, որ սա եզրափակիչ առաջին խաղը կլինի 36-ամյա մրցավարի կարիերայում:
Մադրիդ-կատալոնական մրցավեճը տեղի կունենա ապրիլի 19-ին, Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում:









































