«Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն առաջիկա ժամանակաշրջանում կարող է փոխել ակումբային գրանցումը:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է գնել Գերմանիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի իրավունքներն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչ վերաբերում է «Շալկե»-ին, ապա թիմի գլխավոր մարզիչ Իենս Կելերն արդեն հաշտվել է տաղանդավոր ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մտքի հետ:
«Ես ուրախ եմ, որ մրցաշրջանի երկրորդ փուլում Դրաքսլերը շարունակում է խաղալ մեր թիմի կազմում, բայց հրաժարագնի պատճառով նա ցանկացած պահի կարող է հեռանալ մեր ակումբից: Ահա թե ինչու Յուլիանի հետ ապագա չեմ կապում»,- ասել է մասնագետը:










































