Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով վիրահատության էր ենթարկվել, խաղադաշտ կվերադառնա մարտին: Այդ մասին տեղեկացնում է Bild-ը:
Այսպիսով՝ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը բաց կթողնի փետրվարի 19-ին կայանալիք Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղը:
Հանդիպումը կայանալու է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում:
Բացառված չէ, որ նա բաց կթողնի նաև «զինագործներ»-ի դեմ պատասխան խաղը, որը կայանալու է մարտի 11-ին:







































