ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին նշել է, որ Ուրուգվայի հավաքականի իր խաղընկեր Լուիս Սուարեսն ուրախ է հանդես գալ «Լիվերպուլ»-ում:
«Ես Լուիսի հետ շփվում եմ գրեթե ամեն շաբաթ: Նա սիրում է Լիվերպուլը, հաճույքով է ապրում այնտեղ: Կարծում եմ, որ նա երջանիկ է նաև իր ակումբում:
Սուարեսը երազում էր հանդես գալ մի թիմում, որը կհամապատասխաներ իր նպատակներին, որի կազմում նա կխաղար Չեմպիոնների Լիգայում և տիտղոսներ կնվաճեր»,- Express-ը մեջբերում է Կավանիի խոսքերը:









































