Բրիտանական Նորթեմփթոն քաղաքում քահանան շոկի մեջ է ընկել՝ տեսնելով, որ տաճարի պատին հայտնվել է 9 մետրանոց ուրվագիծ՝ մերկ կնոջ կերպարով: Ինչպես հաղորդում է Metro-ն, այդ ամենը կազմակերպել է եկեղեցու հարևանությամբ տեղակայված խաղատունը՝ որոշելով գովազդել իրենց կազմակերպած սթրիփ-պոկեր երեկոն:
«Ես պաշտոնական ներողություն եմ պահանջում հանցագործներից: Նրանք ծաղրել են սուրբ տարածքը, որը մեծ նշանակություն ունի քաղաքի և հավատացյալների համար»,- ասել է քահանան:
Խաղատան ներկայացուցիչներն արագորեն արձագանքել են քահանայի մեղադրանքին: Նրանք հայտարարել են, որ չեն ցանկացել ոչ մեկին վիրավորել, իսկ իրենց արարքը միայն բարի մտադրություններ է ունեցել:
«Մեր մտքով անգամ չի անցել վիրավորել ինչ-որ մեկի զգացումները: Եկեղեցու շենքը մենք պատահականորեն ենք ընտրել, տվյալ գործողության մեջ ոչ մի գաղտնի իմաստ չենք դրել»,- ասել են նրանք:










































