Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է առաջիկա ամռանը հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից:
Daily Star-ի տեղեկացմամբ՝ Մոյեսը կարող է հրաժարվել Ռիո Ֆերդինանդի, Պատրիս Էվրայի, Սինձի Կագավայի, Լուիշ Նանիի, Ռաֆայելի ու Ալեքսանդր Բյուտների ծառայություններից:
Բացի այդ, նա չի պատրաստվում թիմ վերադարձնել բրազիլացի կիսապաշտպան Անդերսոնին, ով վարձավճարով հանդես է գալիս «Ֆիորենտինա»-ում:
Հիշեցնենք, որ ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Նեմանյա Վիդիչը պայմանագիր է ստորագրել «Ինտեր»-ի հետ:







































