Վանաձորցիներն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ՝ միանալով օրենքի դեմ ծավալված «Դեմ եմ» համապետական քաղաքացիական շարժմանը:
Օրենքի «պարտադիր» բաղադրիչը միանշանակ անընդունելի է վանաձորցիների համար, ինչը, ըստ նրանց, մարդու իրավունքների խախտում է և վիրավորական փաստ` իրենց «ընտրած» Կառավարության կողմից: Կուտակային օրենքը, ըստ վանաձորցիների, կարող է գործել միայն կամավորության սկզբունքով, եթե ժողովրդի մասնակցությունը լինի ցանկությամբ՝ ով ինչքան ուզում է, այդքան կուտակի:
Բայց այդ դեպքում էլ փոխանցումները պետք է մնան Հայաստանում և օգտագործվեն մեր երկրի համար, ոչ թե ցածր տոկոսադրույքներով օտար ֆոնդերին տրվեն՝ հետագայում բարձր տոկոսներով նրանցից վարկ ստանալու համար:










































