Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ գովեստի խոսքեր է հղել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հասցեին:
«Նա յուրահատուկ է: Ես նրան չեմ համեմատի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Մեսսին ու Ռոնալդուն: Նրանք արդեն բազմաթիվ գոլեր են խփել ու տիտղոսներ նվաճել:
Բայց աշխարհում չկա Ազարից հզոր երիտասարդ խաղացող»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:








































