ԱՄՆ-ի Պիտերբորո քաղաքի (Նյու Հեմփշիր նահանգ) արդյունաբերական ձեռնարկությունում ուժգին պայթյուն է որոտացել, վիրավորվել է մի քանի մարդ՝ հաղորդում է Patch.com-ը:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ նրանք ստացել են կյանքին չսպառնացող վնասվածքներ: Պայթյունի պահին ձեռնարկությունում եղել է 450 մարդ, որոնք տարհանվել են: Դեպքը տեղի է ունեցել New Hampshire Ball Bearings ընկերության գործարանում, որը մասնագիտացած է օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերության համար մասեր արտադրելու մեջ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջների մի քանի ջոկատներ և վնասակար նյութերի հետ աշխատանքի մասնագետներ: Պայթյունի պատճառներն առայժմ պարզ չեն:








































