Կեյսուկե Հոնդան և Կական մասնակցել են «Միլան»-ի մարզմանը:
Երկու ֆուտբոլիստները հիվանդության պատճառով չեն մասնակցել «Նապոլի»-ի դեմ խաղին, որն ավարտվել է Կլարենս Զեդորֆի թիմի` 1:3 հաշվով պարտությամբ: Սակայն Հոնդան և Կական արդեն շարք են վերադարձել և միացել թիմին:
Հիշեցնենք, որ «Միլան»-ի հաջորդ խաղը կկայանա ուրբաթ: «Ռոսսոներիներ»-ը կմրցակցեն «Բոլոնյա»-ի դեմ:









































