Արագ սննդի՝ աշխարհում խոշորագույն McDonald’s ցանցի վաճառքն անցած ամիս աճել է 1.2 տոկոսով, ընդ որում՝ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում վաճառքը նվազել է 3.3 տոկոսով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կորպորացիայի ներկայացուցչի խոսքով՝ անկումը պայմանավորված է խնդիրների լայն շրջանակով, այդ թվում՝ չափազանց ցուրտ ձմեռով:
Սակայն վաճառքի կրճատումը փոխհատուցվել է Եվրոպայում՝ 2 տոկոսանոց և Ասիայում, Օվկիանիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում 5.4 տոկոսանոց աճով:
McDonald’s Corp.-ն վերջին երկու տասնամյակում առաջին անգամ ընդլայնում է իր ներկայությունը Հարավարևելյան Ասիայի երկրներում ՝ չկորցնելով գերիշխանությունը մրցակիցների նկատմամբ:










































