Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկին հայտնվել է ոչ հաճելի իրավիճակում` կապված գերմանական այդ քաղաքում իր նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ:
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը, ով ամռանը տեղափոխվելու է «Բավարիա», երկուշաբթի առավոտյան իր` 92 հազար եվրո արժողությամբ Porsche Cayenne GTS մակնիշի ավտոմեքենան` կանգնած տան առջև, գտել է առանց 4 անիվների: Անհայտ անձինք հափշտակել են ձմեռային անվադողերը, որոնց ընդհանուր արժեքը 2,5 հազար եվրո է, հաղորդում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 3 շաբաթ առաջ էլ դորտմունդյան ակումբի 17-ամյա երկրպագուն Լևանդովսկիին մեղադրել էր իրեն հարվածելու մեջ, բայց հետագայում նա վերցրեց իր մեղադրանքը ոստիկանությունից և ներողություն խնդրեց հարձակվողից:









































