Նոր հետազոտությունը ենթադրում է, որ գրավչությունն իսկապես կարող է խոչընդոտել մարդկանց ֆիզիկապես հիշելուն, եթե գեղեցիկ դեմքը յուրահատուկ չէ: Գերմանացի հոգեբանները կարծում են, որ գեղեցիկ դեմքերը հիշելը, այսպես ասած, «աղավաղվում» է հույզերի ազդեցությամբ, ինչն էլ թույլ չի տալիս որոշ ժամանակ անց հիշել այն: Այս մասին գրում է Mail Online-ը:
Գերմանիայի Յեն քաղաքի գիտնականները պարզել են, որ ոչ այնքան գրավիչ մարդկանց լուսանկարներն ավելի հեշտությամբ են հիշվում, քան գեղեցիկ մարդկանց լուսանկարները: Այնուամենայնիվ, մարդիկ հեշտությամբ են հիշում առանձնահատուկ դիմագծեր ունեցող դեմքերը, ինչպես օրինակ՝ Անջելինա Ջոլիինը:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գեղեցիկ դեմքերի վերաբերյալ մարդիկ հաճախ են տալիս կեղծ դրական պատասխաններ: Այլ կերպ ասած` նրանց թվում է, թե ճանաչել են այս կամ այն դեմքը, որը, սակայն, նախկինում նրանք երբեք չեն տեսել:









































