«Բարսելոնա»-ն պատրաստ է Լիոնել Մեսսիին աշխարհի ամենաբարձր վարձարտրվող ֆուտբոլիստը դարձնել: Այդ մասին հայտնում է կատալոնական Sport պարբերականը:
«Կապտանռնագույններ»-ն արդեն բանակցություններ են սկսել թիմի առաջատարի հետ` նրա նոր պայմանագրի շուրջ:
World Soccer-ի տեղեկությունների համաձայն` այժմ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Զլատան Իբրահիմովիչն է, ում տարեկան աշխատավարձը «Պարի Սեն-Ժերմեն»-ում 14.67 մլն եվրո է կազմում:
Նրան հետևում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն` 14.4 մլն տարեկան աշխատավարձով: Երրորդը «Մոնակո»-ի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն է, ում տարեկան աշխատավարձը 14.15 մլն եվրո է կազմում: Տիագո Սիլվան` ՊՍԺ-ից չորրորդն է` 12.15 մլն տարեկան աշխատավարձով: Մեսսին դեռ հինգերորդ տեղում է: Նա տարեկան 10.7 մլն եվրո է վաստակում:







































