Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին:
«Լա Լիգայում չեմպիոնական մրցավազքն առջևում է: «Ռեալ»-ը դեռ բազմաթիվ խաղեր է անցկացնելու, որոնցում պետք է փորձի վաստակել առավելագույն թվով միավորներ:
Չափազանց կարևոր է հաղթել «Բարսելոնա»-ին ու «Ատլետիկո»-ին: Գիտենք, որ դա բարդ է լինելու»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:









































