Ինքնաթիռը, որում գտնվում Էր Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Քարդիֆ» ակումբի արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան, ռադարներից անհետացել Է Նորմանդական կղզիների շրջանում:
Տուրիստական ինքնաթիռի հետ կապը, որը կատարում Էր Նանտ-Կարդիֆ չվերթը, կորել Է հունվարի 21-ի երեկոյան Նորմանդական կղզիների մեջ մտնող Գեռնսի կղզուց 20 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Լա-Մանշի նեղուցում: Ինքնաթիռի որոնումներն ընդհատվել Էին գիշերը եւ շարունակվել հունվարի 22-ի առավոտյան: AFP-ի տվյալներով՝ օդանավում եղել Է երկու մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: