Ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնը, որը հայտնի է «Գաղտնի նյութեր» սերիալում FBI-ի գործակալ Դանա Սքալիի դերով, Netflix-ի «Թագը» նոր նախագծում կմարմնավորի Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին, հաղորդում է The Sunday Times-ը:
Պարբերականի տվյալներով, Անդերսոնը կհայտնվի սերիալի չորրորդ եթերաշրջանում, որի թողարկումը նախատեսված է 2020 թվականին:

«Թագը» Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կյանքի պատմությունն է՝ սկսած նրա հարսանիքից՝ 1947թ.-ից:
Անդերսոնը «Ոսկե գլոբուս» և «Սատուրն» մրցանակների դափնեկիր է:










































