Վերջերս հայտնի է դարձել, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը հարսանեկան արարողություն են կազմակերպելու: Նրանք միմյանց հավատարմության երդում կտան փետրվարի 28-ին: Իսկ օրերս երգչի մայրը՝ Պատրիցիա Բիբերը հարսիկի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել:
Լուսանկարում Հեյլին նրբորեն համբուրում է ամուսնու մայրիկին, որը չի կարողանում զսպել երջանկությունը:
«Ինչպիսի նվեր»,- լուսանկարը մեկնաբանել է Պատրիցիա Բիբերը:

Անցած տարվա սեպտեմբերի կեսերին Հեյլիի հորեղբայր Ալեք Բոլդուինը հաստատել էր, որ իր ազգականուհին ամուսնացել է Ջասթին Բիբերի հետ: Ավելի ուշ, երջանիկ Հեյլին միջոցառումներից մեկի ժամանակ ցուցադրել է Ջասթինի նվիրած հսկայական ադամանդով ամուսնական մատանին:
Հետաքրքիր է, որ զույգն իսկապես աջակցում է միմյանց և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջերս Ջասթինին և Հեյլիին նկատել են ինչ որ ռեստորանում, որտեղ երգիչն անհայտ պատճառներով դառնորեն լալիս էր, իսկ Հեյլին ամուսնուն հանգստացնում էր ինչպես կարող էր: Մի՞թե սա սեր չէ:









































