Հայաստանի պետականության կայացման հարցում Սփյուռքի ունեցած դերակատարության մասին շատ է խոսվում։ Արդեն 2 տարի է՝ Հայրենիք-Սփյուռք կապը ավելի ամուր դարձնելու համար գործում է պետական գերատեսչություն։
Ի՞նչ դեր է հատկացնում Սփյուռքին հայ շարքային քաղաքացին։ Սփյուռքը դիտվում է որպես ֆինանսական աղբյո՞ւր, որը պարտավոր է սնել ու պահել հայրենիքը, թե՞ այն հայրենիքի մի բաղկացուցիչն է և ձայնի իրավունք պետք է ունենա նաև կարևոր պետական որոշումներ կայացնելու հարցում։ Ինչպես են սահմանում ՀՀ-ում Սփյուռքի դերը մեր համաքաղաքացիները՝ դիտեք տեսանյութում։









































