Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Քվեարկության արդյունքներով Մանե Թանդիլյանը ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Քվեարկությանը մասնակցած 129 պատգամավորներից նրա օգտին քվեարկել է 116 պատգամավոր, դեմ՝ 10, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Մանրամասները՝ տեսանյութում:








































