Ճապոնական Henn na հյուրանոցը, որտեղ հյուրերին սպասարկում են հիմնականում ռոբոտները, հեռացրել է «մեքենայական» անձնակազմի կեսին: Պարզվել է, որ ռոբոտները չեն կարողացել հաղթահարել իրենց հանձնարարված պարտականությունները և ավելի շատ խնդիրներ են ստեղծել մարդկանց համար, քան օգնել լուծել:
Արդյունքում հյուրանոցի վարչակազմը որոշել է կրճատել 243 ռոբոտից բաղկացած անձնակազմի կեսը՝ գրում է The Wall Street Journal-ը: Մասնավորապես, աշխատանքից ազատվել է Չուրի ռոբոտիկնիկը, որը տեղադրված է եղել յուրաքանչյուր սենյակում:
Ավտոմատացված աշխատողը անարդյունավետ էր, քանի որ չէր կարող պատասխանել հյուրերի նույնիսկ շատ պարզ հարցերին։
Ընդունարանում աշխատող երկու ռոբոտները նույնպես հեռացվել են: Դինոզավրերը լիովին «հիմար» են եղել. նրանք չեն կարողացել տեղեկություն հաղորդել ավիաթռիչքների ժամանակացույցի կամ մոտակա տեսարժան վայրերի մասին, և մարդիկ ստիպված են եղել անել նրանց աշխատանքը, այդ թվում` ձեռքով անձնագրերի պատճենները:
Երկու հեռացված ռոբոտ-բեռնակիրները կարողացել են հասնել հյուրանոցի 100 սենյակներից միայն 24-ին, ընդ որում անձրևի և ձյան ժամանակ նրանք աշխատել են խափանումներով։








































