Հռոմի ամենահայտնի Թրևի շատրվանից ամեն օր հանվող փողը կշարունակվի ուղղվել բարեգործությանը, հաղորդել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին:
Ավելի վաղ, տեղական լրատվամիջոցները, հղում անելով Հռոմի իշխանությունների որոշմանը, գրել են, որ զբոսաշրջիկների կողմից շատրվան նետված մետաղադրամները, որի «տարեկան շրջանառությունը» մեկ ու կես միլիոն եվրո է, ապրիլից գնալու է քաղաքային բյուջե:

Այս որոշման քննադատությամբ հանդես է եկել Caritas միջազգային խոշորագույն բարեգործական կազմակերպությունը, որի հաշվին էին ուղղվում մինչ այժմ հավաքված միջոցները: Կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով, նման եկամտի կորուստը կհարվածեր բնակչության ամենաաղքատ շերտերին:
«Caritas-ը և հազարավոր մարդիկ, որոնց օգնում են կազմակերպության աշխատակիցները, կարող են հանգիստ լինել: Ես հաստատում եմ, որ այդ միջոցները կլինեն բարեգործական կազմակերպության տրամադրության տակ: Ոչ ոք երբևէ չի մտածել Caritas-ին այդ միջոցներից զրկելու մասին»,- ասել է Ռաջին Osservatore Romano կաթոլիկ պարբերականին արած մեկնաբանության ժամանակ:










































